Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 2:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանցից յոթանասուն հազարին նշանակեց որպես բեռնակիրներ, ութսուն հազարին՝ լեռներում քար կտրողներ և երեք հազար վեց հարյուրին՝ որպես վերակացուներ, որպեսզի աշխատեցնեն ժողովրդին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա նրանցից յոթանասուն հազարին բեռնակիրներ կարգեց, ութսուն հազարին՝ քարհատներ, իսկ երեք հազար վեց հարյուրին նրանց վրա գործավարներ նշանակեց։ |
Սողոմոնը հավաքեց յոթանասուն հազար բեռնակիր, լեռներում քար կտրող ութսուն հազար մարդ և նրանց վրա վերակացուներ՝ երեք հազար վեց հարյուր հոգի։
Իշխանները նրանց ասացին. «Թող ողջ մնան, բայց ամբողջ ժողովրդի համար փայտահատներ և ջրկիրներ լինեն»։ Եվ նրանք եղան, ինչպես որ իշխաններն ասել էին նրանց։