Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:27 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Միքիան ասաց. «Եթե դու խաղաղությամբ վերադարձար ու եկար, ուրեմն Տերն իմ միջոցով չի խոսել»։ Հետո ասաց. «Ո՛վ ժողովուրդ, բոլորդ լսեցե՛ք»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Միքիան ասաց. «Եթե իրոք խաղաղությամբ վերադառնաս, ուրեմն Տերը ինձ հետ չի խոսել։ Ո՜վ ժողովուրդ, բոլորդ լսե՛ք»։ |
Սրով պիտի մեռնեն իմ ժողովրդի բոլոր մեղավորները, որոնք ասում են. “Չարքը մեզ չի հասնի և մեր առաջ չի գա”»։
Լսե՛ք, ո՛վ բոլոր ժողովուրդներ. ուշադի՛ր եղեք, ո՛վ երկիր և ամեն ինչ, որ նրանում է. և Տեր Աստված թող վկա լինի ձեր դեմ, Տերը՝ իր սուրբ տաճարից։
այսինքն՝ եթե այս մարդիկ մեռնեն այնպես, ինչպես մեռնում է ամեն մարդ, կամ եթե սրանց պատիժը լինի մարդկային պատժի նման, ապա ինձ Տերը չի ուղարկել։