Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք հավաքվեցին Երուսաղեմում՝ Ասայի թագավորության տասնհինգերորդ տարվա երրորդ ամսին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ասայի թագավորության տասնհինգերորդ տարվա երրորդ ամսին նրանք հավաքվեցին Երուսաղեմում։ |
Նա հավաքեց Հուդայի և Բենիամինի բոլոր մարդկանց, ինչպես և Եփրեմի, Մանասեի ու Շմավոնի ցեղերից նրանց հետ եղող պանդուխտներին, որովհետև Իսրայելից շատերն անցան նրա կողմը՝ տեսնելով, որ նրա Տեր Աստվածը նրա հետ է։
Այն ժամանակ երրորդ ամսի, այսինքն՝ սիվան ամսի քսաներեքին, կանչվեցին թագավորի գրագիրները, և հրեաների նկատմամբ գրվեց Մուրթքեի ամբողջ պատվիրածի պես և ուղարկվեց նախարարներին ու կուսակալներին և գավառապետներին Հնդկաստանից մինչև Եթովպիա՝ հարյուր քսանյոթ գավառների. յուրաքանչյուր գավառին՝ իր գրով և ամեն մի ազգին՝ իր լեզվով և հրեաներին՝ իրենց գրով և իրենց լեզվով։