Եվ Հերոբովամը թագավորեց քսաներկու տարի. և նա ննջեց իր հայրերի հետ, ու նրա որդի Նադաբը թագավորեց նրա փոխարեն։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 13:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբիայի օրոք Հերոբովամն այլևս ուժ չունեցավ։ Տերը հարվածեց նրան, և նա մեռավ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբիայի օրոք Հերոբովամն այլևս չկարողացավ զորանալ։ Տերը հարվածեց նրան, և նա մեռավ։ |
Եվ Հերոբովամը թագավորեց քսաներկու տարի. և նա ննջեց իր հայրերի հետ, ու նրա որդի Նադաբը թագավորեց նրա փոխարեն։
Աբիան հալածեց Հերոբովամին և նրանից վերցրեց քաղաքներ՝ Բեթելն ու նրա գյուղերը, Հեսանան ու նրա գյուղերը և Եփրոնն ու նրա գյուղերը։
«Մարդո՛ւ որդի, ահա ես մի հարվածով քեզնից պիտի հափշտակեմ քո աչքերի ցանկությունը, և դու չպիտի ողբաս, չպիտի լաց լինես, և արտասուքդ չպիտի գա։
Եվ Տիրոջ հրեշտակն իսկույն հարվածեց նրան, որովհետև Աստծո՛ւն չտվեց փառքը, և որդերով լցվեց ու մեռավ։
Եվ Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը և Տերը կզարկի նրան. կամ նրա օրը կգա, կմեռնի, կամ պատերազմի մեջ կմտնի և կսպանվի։