Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 11:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրանից հետո Ռոբովամը կին առավ Աբիսողոմի աղջիկ Մաաքային, որը նրա համար ծնեց Աբիային, Եթթիին, Զիզային և Սաղոմիթին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրանից հետո նա ամուսնացավ Աբեսաղոմի դուստր Մաաքայի հետ, որը նրա համար ծնեց Աբիային, Եթթիին, Զիզային և Սալեմովթին։ |
Ռոբովամն Աբիսողոմի աղջիկ Մաաքային ավելի էր սիրում իր բոլոր կանանցից և հարճերից (որովհետև նա ուներ տասնութ կին և վաթսուն հարճ, որոնցից ունեցավ քսանութ տղա և վաթսուն աղջիկ)։
Ռոբովամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Դավթի քաղաքում։ Նրա որդի Աբիան թագավոր եղավ նրա փոխարեն։
Նա երեք տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Միքայիա՝ դուստրը գաբաացի Ուրիելի։ Պատերազմ կար Աբիայի և Հերոբովամի միջև։