Եվ տարան Տիրոջ տապանակն ու վկայության խորանը և խորանում եղած բոլոր սուրբ անոթները. դրանք տարան քահանաներն ու ղևտացիները։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 1:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սողոմոնը և նրա հետ հավաքված ամբողջ ժողովուրդը գնացին Գաբավոնի բարձր տեղը, որովհետև այնտեղ էր Աստծու ժողովի վրանը, որ Տիրոջ ծառա Մովսեսը շինել էր անապատում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ և նրանց հետ գնաց Գաբավոնի բարձրավանդակը, որտեղ դրված էր Աստծու Վկայության խորանը, որ անապատում պատրաստել էր Տիրոջ ծառա Մովսեսը։ |
Եվ տարան Տիրոջ տապանակն ու վկայության խորանը և խորանում եղած բոլոր սուրբ անոթները. դրանք տարան քահանաներն ու ղևտացիները։
Սադոկ քահանային և նրա քահանա եղբայրներին դրեց Տիրոջ վրանի առջև՝ Գաբավոնում գտնվող բարձր տեղում,
Բայց Տիրոջ խորանը, որ Մովսեսը շինել էր անապատում, և ողջակեզների սեղանը այն ժամանակ Գաբավոնի բարձր տեղում էին։
Սողոմոնը Գաբավոնի բարձր տեղից՝ ժողովի վրանի առջևից, վերադարձավ Երուսաղեմ և թագավորեց Իսրայելի վրա։
Վրանի գործն անող բոլոր սրտով իմաստունները պատրաստեցին տասը վարագույրները՝ մանած նուրբ կտավից և կապույտից, ծիրանագույնից և կարմիրից, և այն պատրաստեցին ճարտարորեն ասեղնագործված քերովբեներով։