Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 1:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սողոմոնը Գաբավոնի բարձր տեղից՝ ժողովի վրանի առջևից, վերադարձավ Երուսաղեմ և թագավորեց Իսրայելի վրա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սողոմոնը Գաբավոնի բարձրավանդակից, Վկայության խորանի առջևից եկավ Երուսաղեմ և թագավորեց Իսրայելի վրա։ |
Սողոմոնը հավաքեց մարտակառքեր ու ձիավորներ։ Նա ունեցավ հազար չորս հարյուր մարտակառք և տասներկու հազար ձիավոր։ Նա դրանք դրեց մարտակառքերի քաղաքներում ու Երուսաղեմում՝ թագավորի մոտ։
Սողոմոնը և նրա հետ հավաքված ամբողջ ժողովուրդը գնացին Գաբավոնի բարձր տեղը, որովհետև այնտեղ էր Աստծու ժողովի վրանը, որ Տիրոջ ծառա Մովսեսը շինել էր անապատում։