Բ Կորնթացիներին 7:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ թեև ձեզ այն նամակով տրտմեցրի, չեմ զղջում (չնայած որ զղջացել էի), որովհետև տեսնում եմ, որ այդ նամակը մի կարճ ժամանակ է ձեզ տրտմեցրել։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նույնիսկ եթե ձեզ տխրեցրի այդ նամակով, չեմ զղջում դրա համար, թեև զղջացել էի, որովհետև տեսնում եմ, որ այդ նամակը մի կարճ ժամանակ է տխրեցրել ձեզ։ |
Երրորդ անգամ հարցրեց նրան. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տրտմեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն՝ «Սիրո՞ւմ ես ինձ»։ Եվ պատասխանեց նրան. «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու գիտես, որ ես քեզ սիրում եմ»։ Հիսուսն ասաց նրան. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին։
Արդ հենց այն, որ դուք ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, որքա՜ն ջանք առաջացրեց ձեր մեջ, ինչպիսի՜ արդարացում, ինչպիսի՜ զայրույթ, ինչպիսի՜ վախ, ինչպիսի՜ փափագ, ինչպիսի՜ նախանձ, ինչպիսի՜ վրեժխնդրություն. ամեն կերպ ձեզ անմեղ ցույց տվեցիք այդ հարցում։
Ուրեմն թեև գրեցի ձեզ, ոչ թե զրկողի համար էր, ոչ էլ զրկվածի համար, այլ որպեսզի մեր ջանքը, որ թափում ենք ձեզ վրա, հայտնի լինի ձեզ մոտ Աստծու առաջ։
ոչ միայն նրա գալստյամբ, այլև այն մխիթարությամբ, որով նա ձեր մեջ մխիթարվել էր։ Երբ նա մեզ պատմեց ձեր սրտի փափագի՝ ձեր լացի և իմ հանդեպ ձեր ունեցած նախանձախնդրության մասին, ես ավելի ուրախացա.
Հիմա ուրախ եմ ոչ թե նրա համար, որ տրտմեցիք, այլ որովհետև տրտմեցիք ապաշխարության համար, որովհետև դուք ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, որպեսզի մեզանից ոչնչով վնաս չկրեք։