Բ Կորնթացիներին 2:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե որևէ մեկը տրտմեցրել է, ոչ միայն ինձ է տրտմեցրել, այլ, չափազանցրած չլինեմ, ինչ-որ չափով նաև ձեզ բոլորիդ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ եթե ինչ-որ մեկը տրտմեցրեց, ոչ թե միայն ինձ տրտմեցրեց, այլ, չափազանցրած չլինելու համար, նաև որոշ չափով ձեզ բոլորիդ։ |
Եվ ահա քանանացի մի կին, որ գալիս էր այն սահմաններից, աղաղակում էր ու ասում նրան. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ որդի, իմ աղջիկը տառապում է դևից»։
Ինձ նմա՛ն եղեք, որովհետև ես էլ ձեզ նման եմ։ Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ. դուք ինձ ոչ մի վնաս չեք տվել։
Ես ձեզ վրա Տիրոջով հույս ունեմ, որ ուրիշ բան չեք մտածի, ու ձեզ խռովեցնողը, ով էլ որ լինի, դատապարտության է ենթարկվելու։