Բ Կորնթացիներին 11:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դարձյալ ասում եմ. չլինի թե մեկն ինձ հիմար համարի, իսկ եթե ոչ, գոնե հիմարի պե՛ս ինձ ընդունեք, որպեսզի ես էլ մի քիչ պարծենամ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դարձյալ ասում եմ. թող ոչ ոք ինձ անմիտ չհամարի, իսկ եթե ոչ, ընդունե՛ք ինձ թեկուզ իբրև անմիտի, որպեսզի ես էլ մի փոքր կարողանամ պարծենալ։ |
Պարծենալով անմտացա. դո՛ւք ինձ ստիպեցիք, քանզի ձեզանից պետք է վկայություն ստանայի, որովհետև այն մեծամեծ առաքյալներից ոչ մի բանով պակաս չեղա, թեև ես ոչինչ եմ։
Եթե կամենամ էլ պարծենալ, անմիտ չեմ լինի, քանի որ ճշմարիտն եմ ասում։ Բայց խուսափում եմ, որ գուցե որևէ մեկը իմ մասին ավելի բարձր համարում ունենա, քան այն, ինչ իմ մեջ տեսնում է կամ ինձանից լսում։