Բ Կորնթացիներին 10:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Ով պարծենում է, թող Տիրոջո՛վ պարծենա» (Երմ. 9.24)։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Ով պարծենում է, թող Տիրոջո՛վ պարծենա» (Երմ. 9.24). |
Որ տեսնեմ քո ընտրյալների հաջողությունը, ուրախանամ քո ազգի ուրախությամբ, պարծենամ քո ժառանգությամբ։
Դու դրանք պիտի կամնես, քամին կքշի կտանի դրանք, և փոթորիկը ցիրուցան կանի. բայց դու պիտի ցնծաս Տիրոջով և պարծենաս Իսրայելի Սրբով։
որպեսզի երկրի վրա օրհնվողը օրհնվի ճշմարիտ Աստծով, և երկրի վրա երդում անողը երդում անի ճշմարիտ Աստծով, որովհետև առաջվա նեղությունները մոռացվել են, և դրանք ծածկված են իմ աչքից։
և եթե երդվես ճշմարտությամբ, իրավունքով ու արդարությամբ. “Կենդանի է Տերը”, ապա ազգերը նրանով պիտի օրհնվեն և նրանով պարծենան»։
Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև Աստծով ենք պարծենում մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որով հիմա հաշտությունն ընդունեցինք։
որովհետև թլփատությունը մենք ենք, որ հոգով պաշտում ենք Աստծուն և պարծենում ենք Հիսուս Քրիստոսով ու մարմնի վրա վստահություն չունենք։