Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Դավիթը Քեբրոնից գալուց հետո Երուսաղեմից ուրիշ հարճեր ու կանայք էլ առավ, և Դավթին ուրիշ տղաներ ու աղջիկներ էլ ծնվեցին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը Քեբրոնից Երուսաղեմ գալուց հետո ուրիշ կանայք ու հարճեր ևս առավ։ Դավիթն ուրիշ տղաներ և աղջիկներ էլ ունեցավ։ |
Այդ ժամանակ Դավիթն իմացավ, որ Տերն իրեն թագավոր է հաստատել Իսրայելի վրա և բարձրացրել է իր թագավորությունը՝ Իսրայելի իր ժողովրդի համար։
Սրանք էին Դավթի որդիները, որոնք ծնվեցին Քեբրոնում. անդրանիկ որդին՝ Ամնոնը՝ հեզրայելացի Աքինոամից, երկրորդը՝ Դանիելը՝ կարմելացի Աբիգեայից,
Նաև իր կանանց չշատացնի, որպեսզի իր սիրտը չխոտորվի, և իր համար շատ արծաթ ու ոսկի չկուտակի։