Եվ ահա Դավթի զինվորներն ու Հովաբը վերադարձան ասպատակությունից և իրենց հետ շատ ավար բերին, իսկ Աբենները Դավթի մոտ՝ Քեբրոնում չէր, քանի որ Դավիթը նրան ուղարկել էր, և նա գնացել էր խաղաղությամբ։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ Հովաբն ու նրա հետ եղած ամբողջ զորքը եկան, Հովաբին պատմեցին և ասացին. «Ների որդի Աբենները եկավ թագավորի մոտ, նա էլ ուղարկեց նրան, և նա գնաց խաղաղությամբ»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովաբն ու նրա ամբողջ զորքը եկան։ Հովաբին հայտնեցին, թե Ների որդի Աբենները եկել է Դավթի մոտ, որն արձակել է նրան, և նա գնացել է խաղաղությամբ։ |
Եվ ահա Դավթի զինվորներն ու Հովաբը վերադարձան ասպատակությունից և իրենց հետ շատ ավար բերին, իսկ Աբենները Դավթի մոտ՝ Քեբրոնում չէր, քանի որ Դավիթը նրան ուղարկել էր, և նա գնացել էր խաղաղությամբ։
Այդ ժամանակ Հովաբը թագավորի մոտ գնաց և ասաց. «Ի՞նչ ես արել. Աբենները ահա եկել է քեզ մոտ, ինչո՞ւ ես նրան թույլ տվել, և նա գնացել է։
Սավուղի կնոջ անունը Աքինոամ էր՝ Աքիմաասի աղջիկը։ Նրա զորավարի անունը Աբեններ էր՝ Սավուղի հորեղբոր՝ Ների որդին։