Երկրորդ ամսվա դասի գլխավորն էր աքուքացի Դոդան։ Նրա դասի հրամանատարն էր Մակեղոթը։ Նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանից հետո Եղիազարն էր՝ Աքուքի որդի Դովդայի որդին, որը Դավթի հետ եղած երեք զորավարներից էր, որոնք երբ այնտեղ պատերազմի համար հավաքված փղշտացիներին նախատեցին, Իսրայելի զինվորները փախուստի դիմեցին, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանից հետո գալիս է Եղեանանը՝ նրա հորեղբորորդին, սոսացու որդին, որը Դավթի երեք զորավարներից մեկն էր։ Երբ Ռեմայում նա հրահրեց այլազգիներին, սրանք պատերազմի հավաքվեցին, և նա խրախուսեց Իսրայելի մարդկանց։ |
Երկրորդ ամսվա դասի գլխավորն էր աքուքացի Դոդան։ Նրա դասի հրամանատարն էր Մակեղոթը։ Նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։
Ես մենակ եմ կոխոտել հնձանը, ժողովուրդներից ոչ մի մարդ չկար ինձ հետ. ես կոխոտեցի նրանց իմ զայրույթի մեջ և տրորեցի իմ բարկությամբ. նրանց արյունը ժայթքեց իմ հանդերձների վրա, և ես ներկեցի իմ բոլոր զգեստները,
Ես նայեցի, բայց օգնող չկար, ապշեցի, բայց օժանդակող չկար. ուստի ինձ փրկեց իմ բազուկը, իմ զայրույթն էր ինձ օժանդակողը։
Եվ այդ փղշտացին ասաց. «Ես այսօր նախատեցի Իսրայելի գնդերին. ինձ մի մա՛րդ տվեք, որ մենամարտենք իրար հետ»։
Եվ Դավիթը խոսեց իր մոտ եղած մարդկանց հետ և ասաց. «Ի՞նչ կանեն այն մարդուն, որ սպանի այս փղշտացուն և վերացնի Իսրայելի նախատինքը։ Ո՞վ է այդ անթլփատ փղշտացին, որ նախատում է կենդանի Աստծու զորքերին»։
Ծառադ առյուծ էլ է սպանել, արջ էլ. թող այս անթլփատ փղշտացին էլ լինի նրանցից մեկի պես, քանզի նա կենդանի Աստծու զորքերին նախատեց»։