Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:42 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նայեցին, բայց փրկող չկար. Տիրոջը կանչեցին, բայց չպատասխանեց նրանց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք պիտի աղաղակեն, բայց ոչ ոք նրանց չպիտի օգնի։ Նրանք Տիրոջը դիմեցին, բայց նա չլսեց նրանց։ |
Երբ դուք տարածում եք ձեր ձեռքերը, ես իմ աչքերը կծածկեմ ձեզնից. երբ շատացնեք ձեր աղոթքները, ես ձեզ չեմ լսելու. ձեր ձեռքերը լի են արյունով։
Չի նայելու իր ձեռքերի պատրաստած զոհասեղաններին և չի տեսնելու իր մատների շինած սյունարձաններն ու խնկասեղանները։
«Մարդո՛ւ որդի, խոսի՛ր Իսրայելի երեցներին և նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Դուք ինձնից հարցնելո՞ւ եք եկել. կենդանի եմ ես, ձեր հարցին ես չեմ պատասխանի",- ասում է Տեր Աստված”։
Այն ժամանակ պիտի աղաղակեն Տիրոջը, և նա չի պատասխանելու նրանց, այն ժամանակ իր երեսը կծածկի նրանցից, որովհետև նրանք իրենց արարքներով չարիք գործեցին։
Եվ Սավուղը հարցրեց Տիրոջը, բայց Տերը չպատասխանեց նրան՝ ո՛չ երազով, ո՛չ Ուրիմով և ո՛չ էլ մարգարեներով։