Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ բավուրիմացի Սեմեին՝ Բենիամինի որդի Գերայի որդին, Հուդայի մարդկանց հետ շտապ իջավ և եկավ Դավիթ թագավորին դիմավորելու։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Արքան վերադարձավ ու եկավ մինչև Հորդանան գետը։ Հուդայի մարդիկ եկան Գաղգաղա՝ արքային դիմավորելու և Հորդանան գետն անցկացնելու համար։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:16
8 Խաչաձեւ Հղումներ  

Եվ նրա ամուսինը, նրա ետևից լալով, գնաց մինչև Բավուրիմ։ Եվ Աբենները նրան ասաց. «Ե՛տ դարձիր, գնա՛»։ Եվ նա ետ դարձավ։


Եվ ահա քեզ մոտ է բավուրիմացի Բենիամինի որդի Գերայի որդին՝ Սեմեին. նա ինձ ծանր անեծքներով անիծել է, երբ ես Մանայիմ էի գնում. բայց նա եկավ Հորդանանի ափին ինձ դիմավորելու, և ես Տիրոջ անունով երդվեցի նրան ու ասացի. “Քեզ սրով չեմ սպանի”։


Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Մորթի տեղ մորթ. մարդս իր ողջ ունեցվածքն իր անձի դիմաց կտա։


Փութով հաշտվի՛ր քո հակառակորդի հետ, քանի դեռ նրա հետ ճանապարհին ես. գուցե նա քեզ դատավորին հանձնի, իսկ դատավորը՝ դահճին, և դու բանտ նետվես։


Եվ ինձանից առաջ կիջնես Գաղգաղա, և ահա ես քեզ մոտ պիտի իջնեմ՝ ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցելու համար. յոթ օր կսպասես, որ ես գամ քեզ մոտ և քեզ հաղորդեմ քո անելու գործը»։