Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովաբը փչեց փողը, և զորքը ետ դարձավ Իսրայելին հետապնդելուց, որովհետև Հովաբը զսպեց զորքին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովաբը եղջերափող հնչեցրեց, և զորքը նրա հետ վերադարձավ, որպեսզի չհետապնդեն Իսրայելին, որովհետև Հովաբը խնայում էր զորքին։ |
Այդ ժամանակ Հովաբը փող հնչեցրեց, և ամբողջ ժողովուրդը կանգ առավ և այլևս չհետապնդեց Իսրայելի որդիներին, ու այլևս չպատերազմեցին։
Եվ այդ կինը գնաց ամբողջ ժողովրդի մոտ, իր իմաստությամբ խոսեց, և նրանք կտրեցին Բոքորի որդի Սաբեեի գլուխը և գցեցին Հովաբի մոտ. նա փող փչեց, զորքը ցրվեց քաղաքի մոտից, և ամեն մարդ գնաց իր վրանը, իսկ Հովաբը վերադարձավ Երուսաղեմ՝ թագավորի մոտ։