Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ ամենքը քեզ մոտ վերադառնան, բացի այն մարդուց, որին դու ես որոնում, ամբողջ ժողովուրդը կխաղաղվի»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամբողջ զորքը քեզ մոտ կբերեմ, ինչպես հարսն է իր ամուսնու մոտ գալիս, և միայն մեկ մարդու կյանքին վերջ կտամ, իսկ ամբողջ զորքը խաղաղության մեջ կլինի»։ |
Եվ Աբենները Դավթին ասաց. «Ես վեր կենամ գնամ և ամբողջ Իսրայելի ժողովրդին հավաքեմ իմ տեր թագավորի մոտ, որ նրանք դաշինք կնքեն քեզ հետ, և դու սրտիդ ամբողջ ուզածի պես թագավորես»։ Եվ Դավիթն ուղարկեց Աբեններին, ու նա գնաց խաղաղությամբ։
Եվ իմ ժողովրդի դստեր վերքը բժշկում են թեթև կերպով՝ ասելով. “Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն”, երբ խաղաղություն չկա։
Երբ ասեն, թե խաղաղություն և ապահովություն է, այն ժամանակ նրանց վրա կործանումը հանկարծակի կհասնի, ինչպես երկունքը՝ հղի կնոջ վրա, ու նրանք չեն ազատվելու։