Եվ Հովնադաբն ասաց թագավորին. «Ահա եկան թագավորի որդիները. ինչպես քո ծառայի խոսքն էր, այդպես էլ եղավ»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:34 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբիսողոմը փախավ։ Եվ երբ դետ երիտասարդը բարձրացրեց աչքերը և նայեց, տեսավ, որ շատ ժողովուրդ է գալիս ետևի ճանապարհով՝ սարի մոտով։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Աբեսաղոմը փախավ։ Դիտանոցի երիտասարդ պահակն իր աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ մի խումբ մարդիկ են գալիս լեռան լանջի զառիվայր ճանապարհով։ Նա եկավ ու պատմեց արքային՝ ասելով. «Որոնիմի ճանապարհին՝ լեռան լանջին, մարդկանց տեսա»։ |
Եվ Հովնադաբն ասաց թագավորին. «Ահա եկան թագավորի որդիները. ինչպես քո ծառայի խոսքն էր, այդպես էլ եղավ»։
Դավիթը նստել էր երկու դռների միջև, և դետը բարձրացավ դռան տանիքը՝ դեպի պարիսպը, աչքերը բարձրացրեց և տեսավ, որ ահա մի մարդ է մենակ վազում։
Ինչպես որ երբ մարդ փախչի առյուծի բերանից, և արջը հանդիպի նրան, կամ տուն մտնի և ձեռքը պատին հենի, և օձը կծի նրան.