Նա հարցրեց նրանց. «Ողջ-առո՞ղջ է»։ Նրանք ասացին. «Ողջ-առողջ է. ահա նրա աղջիկ Ռաքելը գալիս է ոչխարների հետ»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Ուրիան եկավ նրա մոտ, Դավիթը հարցրեց Հովաբի որպիսության և զորքի որպիսության ու պատերազմի վիճակի մասին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եկավ Ուրիան, ներկայացավ Դավթին։ Դավիթը հարցրեց Հովաբի ողջության, զինվորների առողջության ու պատերազմի վիճակի մասին։ Ուրիան ասաց. «Ամեն ինչ բարեհաջող է»։ |
Նա հարցրեց նրանց. «Ողջ-առո՞ղջ է»։ Նրանք ասացին. «Ողջ-առողջ է. ահա նրա աղջիկ Ռաքելը գալիս է ոչխարների հետ»։
Իսրայելն ասաց նրան. «Գնա տե՛ս՝ քո եղբայրներն առո՞ղջ են, և ոչխարները ո՞ղջ են, ու ինձ լո՛ւր բեր»։ Եվ նրան ուղարկեց Քեբրոնի հովտից, և նա եկավ Սյուքեմ։
Դավիթը մարդ ուղարկեց Հովաբի մոտ՝ ասելով. «Քետացի Ուրիային ուղարկի՛ր ինձ մոտ»։ Եվ Հովաբը Ուրիային ուղարկեց Դավթի մոտ։
Մովսեսը դիմավորելու գնաց իր աներոջը, խոնարհվեց և համբուրեց նրան. հարցրին միմյանց ողջության մասին և մտան Մովսեսի վրանը։
Դավիթն իր ձեռքի ամանները հանձնեց ամանների պահապանին և վազեց դեպի զորագունդը, գնաց իր եղբայրներին հարցրեց, թե առո՞ղջ են արդյոք։