ԱՌԱԿՆԵՐ 3:28 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո հարևանին մի՛ ասա. «Գնա՛ ու նորի՛ց արի, և վաղը այն կտամ», երբ քեզ մոտ այն հիմա կա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՛ ասա, թե «Գնա՛, արի՛, վաղը կտամ», մինչդեռ կարող ես բարություն անել, քանզի չգիտես՝ վաղն ի՛նչ կբերի։ |
Առավոտյա՛ն ցանիր քո սերմը և երեկոյան քո ձեռքը մի՛ հանգստացրու, որովհետև չգիտես, թե ո՛րն է հաջողվելու՝ սա՞, թե՞ նա, կամ թե երկուսն էլ հավասարապես են լավ լինելու։
Ամեն ինչ, որ ձեռքդ գտնի անելու համար, ամբողջ ուժովդ արա՛, որովհետև գերեզմանում, ուր որ գնալու ես, գործ, նշանակություն, գիտություն և իմաստություն չկա։
Քո հարևանին մի՛ զրկիր և հափշտակություն մի՛ արա։ Քեզ համար վարձով աշխատողի օրական վարձը գիշերվանից մինչև հաջորդ առավոտ քեզ մոտ չմնա։
Հիմա ձեռնարկե՛ք այն իրագործել, որպեսզի ինչպես որ հոժարությամբ կամեցաք, այնպես էլ իրագործեք ձեր ունեցած չափով։
Եվ եղբայրներին էլ ուղարկեցի, որպեսզի մեր՝ այս հարցում ձեզանով պարծենալն իզուր չլինի, այլ ինչպես ասում էի, պատրաստ լինեք,
Թող բարիք գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն լինեն և ուրիշին բաժին հանեն իրենց ունեցածից։