Իմ ձեռքում ուժ կա ձեզ չարիք անելու համար, բայց ձեր հոր Աստվածը երեկ գիշեր ինձ հետ խոսեց՝ ասելով. “Զգուշացի՛ր, որ Հակոբի հետ ո՛չ լավ, ո՛չ էլ վատ չխոսես”։
ԱՌԱԿՆԵՐ 3:27 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՛ զլացիր բարություն անելու նրան, ով արժանի է, եթե ձեռքումդ այդ զորությունը կա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՛ դանդաղիր կարոտյալին բարիք անել, երբ կարողանաս նրան օգնել։ |
Իմ ձեռքում ուժ կա ձեզ չարիք անելու համար, բայց ձեր հոր Աստվածը երեկ գիշեր ինձ հետ խոսեց՝ ասելով. “Զգուշացի՛ր, որ Հակոբի հետ ո՛չ լավ, ո՛չ էլ վատ չխոսես”։
Վա՜յ անօրենություն խորհողներին և իրենց անկողիններում չարություն մտածողներին. նրանք դա կատարում են առավոտյան լույսին, որովհետև իրենց ձեռքերի կարողության մեջ է։
Ուրեմն վճարե՛ք ամեն մեկին իրեն հասանելիքը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին վախ՝ վախը, որին պատիվ՝ պատիվը։
Ուրեմն քանի դեռ ժամանակ ունենք, բարի՛ք անենք բոլորին, մանավանդ հավատի ընտանիքի անդամներին։
որն իր կյանքը մեզ համար տվեց, որպեսզի մեզ ամեն անօրենությունից փրկի ու մաքրի և իր սեփական ժողովուրդը դարձնի՝ բարի գործերի նախանձախնդիր։
Ահա աղաղակում է վարձը այն մշակների, որոնք ձեր արտերում աշխատեցին, և դուք նրանց վարձը պահեցիք։ Հնձողների աղաղակները զորությունների Տիրոջ ականջին հասան։