Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՌԱԿՆԵՐ 27:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Կուշտ անձը արհամարհում է մեղրը, բայց սոված մարդու համար ամեն լեղի բան քաղցր է։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հագեցած մարդն արհամարհում է մեղրն ու խորիսխը, բայց քաղցածին դառն էլ քաղցր է թվում։

Տես գլուխը



ԱՌԱԿՆԵՐ 27:7
9 Խաչաձեւ Հղումներ  

Այն, ինչին սիրտս չէր ուզում դիպչել, այն է եղել իմ զզվելի ուտելիքը։


Մե՛ղր կեր, որդյա՛կս, որովհետև այն լավ է, և մեղրախորիսխից կաթածը, որ քաղցր է քո քիմքին։


Բարեկամի պատճառած վերքերն անկեղծ են, բայց լիառատ են ոսոխի համբույրները։


Ինչպես որ իր բնից թափառական եղած թռչունն է, այնպես էլ իր տեղից թափառական եղող մարդն է։


Եվ սկսեց խոսել Աստծու և Մովսեսի դեմ՝ ասելով. «Ինչո՞ւ մեզ հանեցիք Եգիպտոսից, որ անապատում մեռնենք. որովհետև ո՛չ հաց կա, ո՛չ ջուր, և մենք զզվել ենք այս խղճուկ սննդից»։


«Այստեղ մի պատանի կա, որ հինգ գարեհաց ունի և երկու ձուկ, բայց դա ի՞նչ է այսքան մարդու համար»։