Ով որ անմիտ անցորդին է վարձում, նման է նետաձիգի, որ խոցում է բոլորին։
Բոլոր անմիտների մարմինները պիտի ալեկոծվեն, որ խորտակվեն նրանց հիմարությունները։
Եթե արդարը երկրիս վրա ահա իր հատուցումն է ստանում, ո՜ւր մնացին անիրավն ու մեղավորը։
Ինչպես որ շունն է ետ դառնում դեպի իր փսխածը, այնպես էլ անմիտը կրկնում է իր հիմարությունը։
Անմիտների բերանում առակը հարբածի ձեռքը ծակող փշի պես է։
Նա յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցում է տալու։