Շրթունքներ է համբուրում նա, ով շիտակ պատասխան է տալիս։
Շուրթերը բարի խոսքերի պատասխաններ են սիրում, իսկ ով դիմադրությամբ է պատասխանում, իր վրա հեռացումի խոսքեր է հրավիրում։
Ուղիղ խոսքերը որչա՜փ ցավալի են։ Բայց ձեզանից եկած հանդիմանությունն ի՞նչն է նախատում։
Մարդու համար իր բերանին հարմար պատասխանն ուրախություն է. ի՜նչ լավ է ժամանակին ասված խոսքը։
Մարդունն են մտքի ծրագրերը, բայց Տիրոջից է լեզվի պատասխանը։
Իսկ անիրավներին հանդիմանողները երջանիկ կլինեն, և նրանց վրա բարի օրհնություն կլինի։
Դրսի գործերդ կարգավորի՛ր, քեզ համար պատրաստի՛ր քո արտում, ապա շինի՛ր տունդ։