Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՌԱԿՆԵՐ 23:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հայրդ ու մայրդ թող ուրախանան, և թող հրճվի քեզ ծնողը։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Քո հայրն ու մայրը թող ուրախ լինեն քեզ համար, և թող խնդա, ով ծնել է քեզ։

Տես գլուխը



ԱՌԱԿՆԵՐ 23:25
10 Խաչաձեւ Հղումներ  

Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը, իսկ անմիտ որդին իր մոր տրտմությունն է։


Անմիտ որդին տրտմություն է իր հոր համար և դառնություն՝ իրեն ծննդաբերողի համար։


Որդյա՛կ իմ, եթե սիրտդ իմաստուն լինի, իմ սիրտն էլ կուրախանա,


Սիրտդ ի՛նձ տուր, որդյա՛կ իմ, և քո աչքերը թող հառեն իմ ճանապարհներին։


Որդյա՛կ իմ, իմաստո՛ւն եղիր և սիրտս ուրախացրո՛ւ, որպեսզի ես կարողանամ պատասխան տալ ինձ նախատողին։


Նրա հարևաններն ու ազգականները լսեցին, որ Տերը մեծ ողորմություն է արել նրան, և նրա հետ ուրախանում էին։