ԱՌԱԿՆԵՐ 23:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լսի՛ր քո հորը, որ քեզ ծնել է, և մի՛ անարգիր քո մորը, երբ ծերանա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լսի՛ր, որդյա՛կ, քեզ ծնող հորը և մի՛ արհամարհիր քո մոր ծերությունը։ |
Իր հորը ծաղրողի և իր մոր հնազանդությունն արհամարհողի աչքը պիտի փորեն ձորի ագռավները, և այն պիտի ուտեն արծվի ձագերը։
Ձեզանից ամեն մեկը պիտի ակնածի իր մորից ու իր հորից. և պահե՛ք իմ շաբաթ օրերը. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Որովհետև Մովսեսն ասել է՝ "Պատվի՛ր հորդ ու մորդ" (Ելք 20.12, Բ Օր. 5.16) և "Ով իր հորը և մորը չարախոսի, թող մահով պատժվի" (Ելք 21.17, Ղևտ. 20.9)։