ԱՌԱԿՆԵՐ 23:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լսի՛ր, որդյա՛կ իմ, և իմաստո՛ւն եղիր և քո միտքը ուղիղ ճանապարհի մե՛ջ պահիր։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լսի՛ր, որդյա՛կ, և իմաստո՛ւն եղիր և ուղղի՛ր սրտիդ խորհուրդները։ |
և քաղաքի ծերերին ասեն. “Մեր այս տղան անզգամ և անհնազանդ է. նա մեր խոսքը չի լսում, որկրամոլ է և հարբեցող”.
Միայն զգո՛ւյշ եղիր և մեծ ուշադրությո՛ւն դարձրու քո հոգուն. չլինի թե մոռանաս այն բաները, որ տեսան քո աչքերը, և չլինի թե քո սրտից դրանք դուրս գան քո կյանքի բոլոր օրերում, այլ դրանք սովորեցրո՛ւ քո որդիներին և որդիների որդիներին։