ԱՌԱԿՆԵՐ 20:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ով որ անիծի իր հորն ու մորը, նրա ճրագը կշիջի թանձր խավարի մեջ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով հայհոյում է հորն ու մորը, նրա լույսը պիտի մարի. նրա աչքերի բիբերը խավար պիտի հագնեն։ |
Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի քո կյանքի օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ։
Իր հորը ծաղրողի և իր մոր հնազանդությունն արհամարհողի աչքը պիտի փորեն ձորի ագռավները, և այն պիտի ուտեն արծվի ձագերը։
Ով որ իր հորը կամ իր մորն անիծի, նա անպատճառ պիտի մեռցվի. նա անիծել է իր հորը կամ մորը. նրա արյան մեղքն իր վրա կլինի։
Որովհետև Աստված ասել է. "Պատվի՛ր քո հորն ու մորը" (Ելք 20.12, Բ Օր. 5.16) և "Ով իր հորը կամ մորը չարախոսի, մահվան կդատապարտվի" (Ելք 21.17, Ղևտ. 20.9)։
Այդ ժամանակ թագավորը ծառաներին ասաց. "Կապե՛ք դրա ոտքերն ու ձեռքերը, վերցրե՛ք դրան և գցե՛ք դուրս՝ խավարի մեջ. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց։
Հիմարներն իմաստուններին ասացին. "Մեզ ձեր յուղի՛ց տվեք, որովհետև մեր լապտերները հանգչում են"։
ծովի կատաղի ալիքներ, որ իրենց ամոթն են փրփրեցնելով թափում, մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։