ԱՌԱԿՆԵՐ 17:27 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իր խոսքերը զսպողը գիտուն է, և երկայնամիտ մարդը խոհեմ է։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Խիստ խոսքը զսպողն իմաստուն է, համբերատար մարդը՝ խոհուն։ |
Արդարի միտքը մտածում է, թե ինչ պատասխանի, բայց անիրավի բերանը չարություններ է արտաբերում։
Իմացե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, թող ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ.
որովհետև ամենքս շատ բաներով մեղանչում ենք։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է, որ կարողանում է իր ամբողջ մարմինը սանձահարել։