Արջառ չլինելու դեպքում մսուրը մաքուր է, բայց բերքի առատությունը եզի զորությունից է լինում։
Որտեղ եզներ չկան, մաքուր են մսուրները, որտեղ առատ հունձք կա, հայտնի է եզան զորությունը։
Նրա համար, որ ուժը շատ է, նրան կվստահե՞ս ու գործդ նրան կհանձնե՞ս։
Որպեսզի մեր եզները պարարտ լինեն, ախտ ու կորուստ չլինի, ոչ էլ աղաղակ՝ մեր հրապարակներում։
Աղքատների անդաստանում շատ ուտելիք է լինում, բայց կորչում է անիրավությունից։
Հիմարի բերանում գոռոզության գավազան կա, բայց իմաստունների շրթունքները պահում են նրանց։
Հավատարիմ վկան սուտ չի խոսում, իսկ կեղծ վկան ստեր է փչում։
«Ես էլ ձեզ ատամների մաքրություն տվեցի ձեր բոլոր քաղաքներում և հացի կարոտություն՝ ձեր բոլոր տեղերում, բայց դուք չվերադարձաք ինձ»,- ասում է Տերը։