Եկեք հիմա սպանենք նրան և գբերից մեկի մեջ գցենք նրան. և ասենք, թե՝ “Մի գիշատիչ գազան կերել է նրան”։ Տեսնենք, թե ի՛նչ կլինեն նրա երազները»։
ԱՌԱԿՆԵՐ 1:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև նրանց ոտքերը չարության են վազում և շտապում են արյուն թափելու։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանզի նրանց ոտքերը չարին են գնում և չեն երկմտում արյուն հեղելիս։ |
Եկեք հիմա սպանենք նրան և գբերից մեկի մեջ գցենք նրան. և ասենք, թե՝ “Մի գիշատիչ գազան կերել է նրան”։ Տեսնենք, թե ի՛նչ կլինեն նրա երազները»։
Որովհետև նրանք չեն քնի, մինչև որ չարություն չանեն, և քնից կզրկվեն, եթե մեկին չսայթաքեցնեն։
Նրանց ոտքերը վազում են դեպի չարություն, և նրանք շտապում են անմեղ արյուն թափել, նրանց խորհուրդներն անօրենության խորհուրդներ են, նրանց ճանապարհներին ավերում և քանդում կա։
Բայց եթե մեր անիրավությունը հայտնապես ցույց է տալիս Աստծու արդարությունը, ի՞նչ ասենք. մի՞թե Աստված անարդար է, որ բարկություն է ցուցաբերում։ Ըստ մարդու տեսակետի եմ խոսում։
Եվ Սավուղն ուզեց, որ նիզակով զարկի Դավթին, մեխի պատին, բայց նա Սավուղի դեմից շրջվեց մի կողմ, և նիզակը դիպավ պատին։ Եվ Դավիթը փախավ այդ գիշեր ու ազատվեց։