ԱՄՈՎՍ 4:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տեր Աստված երդվում է իր սրբությամբ, թե ահա ձեզ վրա օրեր են գալու, երբ ձեզ կեռերով կվերցնեն և ձեր հետնորդին՝ ձկան կարթերով։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը երդվում է իր սրբություններով. «Ահա օրեր կգան ձեզ վրա, և կվերցնեն ձեզ զենքերով, և նրանց, որ ձեզ հետ են, կգցեն եռացած կաթսաները։ |
Եվ որովհետև իմ դեմ ունեցած բորբոքված կատաղությունը Եվ քո ամբարտավանությունը հասել են իմ ականջներին, Ես էլ իմ կարթը քո քթին և իմ սանձը քո բերանին կդնեմ Եվ քեզ հետ կդարձնեմ քո եկած ճանապարհով։
«Ահա ես շատ ձկնորսներ եմ ուղարկելու,- ասում է Տերը,- և պիտի որսան նրանց, ապա շատ որսորդներ եմ ուղարկելու, և նրանք ամեն լեռից ու ամեն բլրից և ապառաժների խոռոչներից պիտի որսան նրանց։
Բայց ես քո ծնոտներին կարթեր եմ անցկացնելու. քո գետերի ձկները կպցնելու եմ քո թեփուկներին և քեզ դուրս եմ քաշելու քո գետերից, նաև քո գետերի բոլոր ձկները, որ կպած կլինեն քո թեփուկներին։
«Կորածին որոնելու եմ և մոլորվածին հետ եմ բերելու։ Կոտրածը պիտի վիրակապեմ և հիվանդին զորացնեմ, պարարտին ու զորավորին պիտի բնաջնջեմ. իրավունքով եմ հովվելու նրանց։
Եվ քեզ հետ պիտի դարձնեմ, կարթեր դնեմ քո կզակներին և պիտի դուրս բերեմ քեզ ու քո ամբողջ զորքին՝ ձիերին ու ձիավորներին, զրահավորված բոլոր ասպարակիրների և վահանավորների մեծ բազմությանը, բոլորը՝ սուր կրողներ։
«Տեր Աստված երդվել է իր անձով,- ասում է Տերը՝ Զորքերի Աստվածը,- ես նողկում եմ Հակոբի գոռոզությունից և ատում եմ նրա ամրոցները. և թշնամուն պիտի մատնեմ քաղաքն ու իր լիությունը։