Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱԲԴԻԱ 1:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Թեկուզ արծվի պես բարձրանաս և թեկուզ աստղերի մեջ դնես քո բույնը, քեզ այնտեղից պիտի իջեցնեմ,- ասում է Տերը։-

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

«Եթե բարձրանաս արծվի պես, և եթե աստղերի մեջ դնես քո բույնը, այնտեղից էլ կիջեցնեմ քեզ,- ասում է Տերը։

Տես գլուխը



ԱԲԴԻԱ 1:4
8 Խաչաձեւ Հղումներ  

Իմ ձեռքը հասավ ժողովուրդների ունեցվածքին, ինչպես մի բնի, և բնում թողնված ձվերի նման ես հավաքեցի ամբողջ երկիրը։ Ոչ ոք չեղավ, որ թևը շարժեր կամ կտուցը բացեր և կամ ճվճվար»։


Քո ահավորությունը, քո սրտի ամբարտավանությունը խաբել են քեզ, ո՛վ վեմի խոռոչների մեջ բնակվող և բարձր բլուրներին կառչող. թեպետ արծվի պես բարձրում դնես քո բույնը, այնտեղից էլ պիտի իջեցնեմ քեզ»,- ասում է Տերը։


Բաբելոնը թեկուզ մինչև երկինք բարձրանա և բարձրում ամրացնի իր զորությունը, իմ կողմից ավերողներ պիտի գան»,- ասում է Տերը։


Եթե նրանք փորեն ու մեռելների աշխարհն անցնեն, իմ ձեռքն այնտեղից պիտի վերցնի նրանց. եթե երկինք իսկ բարձրանան, այնտեղից պիտի իջեցնեմ նրանց։


Վա՜յ իր տան համար չար վաստակ վաստակողին, որպեսզի իր բույնը բարձր տեղ դնի չար ձեռքից ազատվելու համար։