Կնոջն ասաց. «Սաստիկ պիտի շատացնեմ քո հղության ցավերը, և ցավով զավակ ծնես, ցանկություն ունենաս դեպի քո ամուսինը, և նա իշխի քեզ վրա»։
Ա Տիմոթեոսին 2:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կինը թող սովորի հանդարտությամբ, ամենայն հնազանդությամբ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կինը հավաքույթի ժամանակ թող լսի և ուսանի լռությամբ և ամենայն հնազանդությամբ։ |
Կնոջն ասաց. «Սաստիկ պիտի շատացնեմ քո հղության ցավերը, և ցավով զավակ ծնես, ցանկություն ունենաս դեպի քո ամուսինը, և նա իշխի քեզ վրա»։
Եվ երբ որ լսվի թագավորի հրամանը, որ հրամայված է նրա ընդարձակ ողջ թագավորության մեջ, այն ժամանակ բոլոր կանայք պատիվ կտան իրենց ամուսիններին՝ մեծից մինչև փոքրը»։
Բայց կամենում եմ, որ դուք գիտենաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ ամուսինը, Քրիստոսի գլուխը՝ Աստված։
խոհեմ, անարատ, տնարար, բարեգործ, իրենց ամուսիններին հնազանդ, որպեսզի Աստծու խոսքը չհայհոյվի։
Նույնպես և դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր ամուսիններին, որպեսզի եթե նրանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խոսքին, կանանց վարքի շնորհիվ առանց խոսքի շահեն՝