Նրանք աղեղնավորներ էին, որոնք պարսատիկով քարեր էին նետում աջ ու ձախ ձեռքով և աղեղով նետեր էին արձակում։ Սրանք Բենիամինից սերած Սավուղի ազգականներից էին։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 8:40 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուղամի որդիները քաջազուն, աղեղնավոր մարդիկ էին։ Նրանք շատ որդիներ և որդիների որդիներ ունեին՝ հարյուր հիսուն հոգի։ Սրանք բոլորը Բենիամինի որդիներից են։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եղամի որդիները զորավոր ու ուժեղ այրեր էին, աղեղնավոր, որոնք բազմաթիվ որդիներ ու որդիների որդիներ ունեցան։ Նրանց թիվը հասավ հարյուր իննսուն հոգու։ Սրանք բոլորը Բենիամինի ցեղից էին։ |
Նրանք աղեղնավորներ էին, որոնք պարսատիկով քարեր էին նետում աջ ու ձախ ձեռքով և աղեղով նետեր էին արձակում։ Սրանք Բենիամինից սերած Սավուղի ազգականներից էին։
Բոլոր իսրայելացիներն արձանագրվեցին ազգահամարում և գրանցվեցին Իսրայելի և Հուդայի թագավորների գրքում։ Հուդան անօրենության համար գերի տարվեց Բաբելոն։
Ասան Հուդայում վահան և նիզակ կրող երեք հարյուր հազար զորք ուներ, իսկ Բենիամինում՝ ասպար կրող և աղեղ քաշող երկու հարյուր ութսուն հազար զորք։ Սրանք բոլորը զորավոր քաջեր էին։