Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:40 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք ամենքը Ասերի որդիներն էին՝ ազգատոհմերի գլխավորներ, ընտիր քաջազուններ և գլխավոր իշխաններ։ Ըստ նրանց ազգահամարի՝ պատերազմող զորքի մեջ նրանց թիվը քսանվեց հազար մարդ էր։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանք բոլորն Ասերի որդիներն են, բոլորը տոհմերի իշխաններ ու պետեր, ընտիր քաջեր, իշխաններ և առաջնորդներ։ Պատերազմի պատրաստ նրանց մարդկանց թիվը քսանվեց հազար էր։ |
Եվ այն օրն իրենց քաղաքներից եկած Բենիամինի որդիները թվով քսանվեց հազար սուր քաշող մարդիկ էին, բացի Գաբաայի բնակիչներից, որոնք յոթ հարյուր ընտիր մարդիկ էին։