Իսաքարի որդիներից, որոնք ժամանակի գիտությունն ունեին և հասկանում էին, թե ի՛նչ պետք է անի Իսրայելը, նրանց երկու հարյուր գլխավորները, և նրանց բոլոր ազգականները նրանց հետ համաձայն էին։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց հետ իրենց հայրերի տոհմերից՝ իրենց ազգատոհմի մեջ, կար պատերազմական զորագնդեր կազմող երեսունվեց հազար մարդ, որովհետև շատ էին նրանց կանայք ու որդիները։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց հետ, ըստ իրենց ազգատոհմի, ըստ իրենց գերդաստանների, պատերազմի համար պատրաստ կային երեսունվեց հազար զորավոր մարդիկ, որովհետև նրանց կանայք ու որդիները բազմացել էին։ |
Իսաքարի որդիներից, որոնք ժամանակի գիտությունն ունեին և հասկանում էին, թե ի՛նչ պետք է անի Իսրայելը, նրանց երկու հարյուր գլխավորները, և նրանց բոլոր ազգականները նրանց հետ համաձայն էին։
Օզիի որդին՝ Հեզերիա, Հեզերիայի որդիները՝ Միքայել, Աբդիա, Հովել և Հեսիա՝ այս հինգը, որոնք բոլորն էլ գլխավորներ էին։
Նրանց եղբայրները Իսաքարի բոլոր ցեղերի մեջ քաջազուններ էին, և ըստ իրենց ազգահամարի՝ բոլորը ութսունյոթ հազար հոգի էին։