Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:76 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նեփթաղիմի ցեղից՝ Գալիլեայում գտնվող Կադեսը՝ իր ագարակներով, Համմոնը՝ իր ագարակներով, և Կարիաթեմը՝ իր ագարակներով։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նեփթաղիմի ցեղից տվեցին Գալիլեայում գտնվող Կեդեսը՝ իր արվարձաններով, Քամովը՝ իր արվարձաններով և Կարիաթ-Յարիմը՝ իր արվարձաններով։ |
Մերարիի որդիների մնացածներին՝ Զաբուղոնի ցեղից, տվեցին Ռեմոնը՝ իր ագարակներով, Թաբորը՝ իր ագարակներով.
Եվ որոշեցին Կադեսը Գալիլիայում՝ Նեփթաղիմի լեռնակողմում, Սյուքեմը՝ Եփրեմի լեռնակողմում և Կարիաթ-Արբան, այսինքն՝ Քեբրոնը՝ Հուդայի լեռնակողմում։
Նեփթաղիմի ցեղից սպանողի համար ապաստանի քաղաք տվեցին Գալիլեայում Կադեսն իր շրջակա ագարակներով. նաև Եմաթդորն իր շրջակա ագարակներով և Կարթանն իր շրջակա ագարակներով. երեք քաղաք։
Նա մարդ ուղարկեց և Նեփթաղիմի Կադեսից կանչեց Աբինոամի որդի Բարակին ու նրան ասաց. «Մի՞թե Իսրայելի Տեր Աստվածը չհրամայեց. “Գնա՛, վե՛ր ելիր Թաբոր սարը և քեզ հետ տասը հազար մա՛րդ վերցրու Նեփթաղիմի որդիներից ու Զաբուղոնի որդիներից,