Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:62 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գերսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Իսաքարի ցեղից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանում բնակվող Մանասեի ցեղից տրվեց տասներեք քաղաք։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ իսկ Գերսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի՝ Իսաքարի ցեղից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանում բնակվող Մանասեի ցեղից տասնչորս քաղաք։ |
Կահաթի որդիներին՝ այս ցեղի մնացորդներին, Մանասեի կես ցեղի բաժնից վիճակով տրվեց տասը քաղաք։
Մերարիի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Զաբուղոնի ցեղից վիճակով տրվեց տասներկու քաղաք։
Կինը մի որդի ծնեց, և Մովսեսը նրա անունը դրեց Գերսամ, որովհետև,- ասաց նա,- «Պանդուխտ եղա օտար երկրում»։
Այս սահմանը դիպչում է Թաբորին, Սասիմային, Բեթսամյուսին և նրանց սահմանը վերջանում է Հորդանան գետում. տասնվեց քաղաք և դրանց գյուղերը։
Գերսոնի որդիներին Իսաքարի ցեղի ազգատոհմերից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանի մեջ եղող Մանասեի կես ցեղից վիճակով հասան տասներեք քաղաքներ,
Մերարիի որդիների համար, ըստ իրենց տոհմերի, Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Զաբուղոնի ցեղից՝ տասներկու քաղաքներ։