Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:61 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կահաթի որդիներին՝ այս ցեղի մնացորդներին, Մանասեի կես ցեղի բաժնից վիճակով տրվեց տասը քաղաք։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կահաթի մնացած որդիներին, ըստ իրենց տոհմերի, վիճակահանությամբ տասը քաղաք տրվեց Մանասեի կես ցեղից, |
Սրանք են պաշտոն կատարողներն ու նրանց որդիները. Կահաթյաններից՝ երգիչ Եմանը՝ որդին Հովելի՝ որդին Սամուելի՝
Իսկ Բենիամինի ցեղից՝ Գաբան՝ իր ագարակներով, Գաղեմեթը՝ իր ագարակներով, և Անաթոթը՝ իր ագարակներով։ Նրանց բոլոր քաղաքները տասներեքն էին՝ ըստ նրանց տոհմերի։
Գերսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Իսաքարի ցեղից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանում բնակվող Մանասեի ցեղից տրվեց տասներեք քաղաք։