Ղևտացիները նշանակեցին Հովելի որդի Եմանին, նրա եղբայրներից՝ Բարաքիայի որդի Ասափին և նրանց եղբայր Մերարիի որդիներից՝ Կիսեայի որդի Եթանին։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:44 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց եղբայրները՝ Մերարիի որդիները, կանգնում էին ձախ կողմում։ Դրանք են՝ Էթանը՝ որդին Կիսիի՝ որդին Աբդիի՝ որդին Մալուքի՝ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նաև Մերարիի որդիները՝ նրանց եղբայրները, որոնք կանգնում էին ձախ կողմում։ Դրանք են. Էթանը՝ Կիսանի որդին, նա՝ Աբդիի որդին, նա՝ Մաղովտի, |
Ղևտացիները նշանակեցին Հովելի որդի Եմանին, նրա եղբայրներից՝ Բարաքիայի որդի Ասափին և նրանց եղբայր Մերարիի որդիներից՝ Կիսեայի որդի Եթանին։
Դավիթն ու զորքի հրամանատարները պաշտամունքի համար առանձնացրին Ասափի, Եմանի և Իդիթունի որդիներից ոմանց, որ մարգարեանում էին քնարներով, տավիղներով և ծնծղաներով։ Այս գործը կատարող մարդկանց թիվը, ըստ իրենց պաշտոնի, հետևյալն էր.
Իդիթունից՝ Իդիթունի վեց որդիները՝ Գոդողիա, Եզրի, Եսայի, Սեմեի, Ասաբիա ու Մատաթիա, լինում էին իրենց հոր՝ Իդիթունի հսկողության տակ, որը քնարով մարգարեանում էր՝ Տիրոջը գոհություն և օրհնություն երգելով։
Սրանք բոլորն իրենց հոր հսկողության ներքո Տիրոջ տան երգերն էին երգում ծնծղաներով, տավիղներով ու քնարներով Աստծու տան մեջ։ Ասափը, Իդիթունն ու Եմանը թագավորի հսկողության տակ էին։
Հավիտյան պիտի օրհնեմ Տիրոջ ողորմությունը. իմ բերանով սերնդեսերունդ պիտի պատմեմ քո ճշմարտությունը.