Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ղևիի որդիները՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ղևիի որդիները՝ Գեդսոն, Կահաթ և Մերարի։ |
Եվ մեր Աստծու բարի ձեռքը մեզ վրա լինելու համար մեզ մոտ բերեցին Իսրայելի որդի Ղևիի որդի Մոողիի որդիներից մի հանճարեղ մարդու, այսինքն՝ Սարաբիային և նրա որդիներին ու նրա եղբայրներին՝ տասնութ մարդ.
Ղևիի որդիների անունները, ըստ իրենց ծնունդների, սրանք են՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։ Ղևիի կյանքի տարիները եղան հարյուր երեսունյոթ տարի։
Հաշվառված ղևտացիներն ըստ իրենց տոհմերի սրանք են. Գերսոնից՝ Գերսոնյանների տոհմը, Կահաթից՝ Կահաթյանների տոհմը, Մերարիից՝ Մերարյանների տոհմը։