Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 4:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա հրեա կինը ծնեց Գեդորի հորը՝ Հարեդին, Սոքովի հորը՝ Քաբերին, և Զանովի հորը՝ Հեքթիելին։ Սրանք Մորադի առած կնոջ՝ փարավոնի դուստր Բեթիայի որդիներն են։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա կինը ծնեց Հարեդին՝ Գեդովրի հորը, Հաբարին՝ Սաքովնի հորը, և Հեքթիելին՝ Զովնանի հորը։ Սրանք Մորեդի կնոջ՝ փարավոնի դուստր Բեթթիայի ծնած որդիներն են։ |
Հերամելի եղբայր Քաղեբի որդիներն էին Մեսան՝ նրա անդրանիկը, որը Զիփի հայրն էր, և Քեբրոնի հայր Մարեսայի որդիները։
Եզրայի որդիները՝ Հեթեր, Մորադ, Ափեր և Հաղոն։ Հեթերի կինը ծնեց Մարիամին, Սամայիին և Եսեթոմի հորը՝ Հեսբանին։
Նրանք գնացին մինչև Գեդորի մուտքը, մինչև ձորի արևելյան կողմը, որպեսզի արոտավայր որոնեն իրենց հոտերի համար։
Փանուելը Գեդորի հայրն էր, իսկ Եզերը՝ Օսայի հայրը։ Սրանք են Բեթլեհեմի հայր Եփրաթի անդրանիկի՝ Ովրի որդիները։