Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 3:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երուսաղեմում նրա համար ծնվեցին Սամաան, Սոբաբը, Նաթանը և Սողոմոնը. այս չորսը ծնվեցին Ամիելի աղջիկ Բերսաբեեից։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սրանք էլ նրա համար ծնվեցին Երուսաղեմում՝ Սամաա, Սովբաբ, Նաթան և Սողոմոն. այս չորսը Ամիելի դուստր Բերսաբեեից էին ծնվել։

Տես գլուխը



Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 3:5
11 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթը մարդ ուղարկեց ու հարցուփորձ արեց այդ կնոջ մասին. և ասացին. «Դա Բերսաբեն է՝ Էլիամի աղջիկը, քետացի Ուրիայի կինը»։


Եվ Սողոմոն թագավորը պատասխանեց և ասաց իր մորը. «Էլ ինչո՞ւ ես միայն սունամացի Աբիսակին խնդրում Ադոնիայի համար. նրա համար իմ թագավորությո՛ւնն էլ խնդրիր, որովհետև նա իմ եղբայրն է՝ ինձնից մեծը, և Աբիաթար քահանան ու Շարուհեայի որդի Հովաբն իր կողմնակիցներն են»։


Նաև Հաբաարը, Եղիսաման, Եղիփաղետը,


Դավիթ թագավորը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից.


Մելիայի, Մայնանի, Մատտաթայի, Նաթանի, Դավթի,