Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 27:31 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և հոտերինը՝ հագարացի Հազիզը։ Սրանք բոլորը Դավիթ թագավորի ստացվածքների վերակացուներն էին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ հոտերինը՝ հագարացի Հովազը։ Սրանք բոլորը Դավիթ արքայի ունեցվածքի վերակացուներն էին։ |
Դավթի հորեղբայր Հովնաթանը խորհրդական էր։ Նա բանիմաց մարդ էր և դպրապետ էր։ Հաքեմոնի որդի Հեքիելը թագավորի որդիների հետ էր։
Սավուղի օրոք նրանք պատերազմեցին հագարացիների դեմ, որոնք իրենց ձեռքով ընկան։ Եվ բնակվեցին նրանց վրաններում՝ Գաղաադի արևելյան բոլոր կողմերում։
Ստրուկներ և աղախիններ գնեցի, նաև իմ տանը ծնված ծառաներ ունեցա, շատ արջառներ և հոտեր ունեցա, ինձանից առաջ Երուսաղեմում եղածների մեջ ամենից ավելի։
Այդ օրը Սավուղի ծառաներից մեկն այնտեղ՝ Տիրոջ առաջ արգելափակված էր. նրա անունը եդովմայեցի Դովեկ էր. նա Սավուղի հովիվների գլխավորն էր։