Եվ հենց որ սա իր ձեռքը ետ քաշեց, ահա դուրս եկավ նրա եղբայրը։ Մանկաբարձն ասաց. «Ինչո՞ւ պատռեցիր ցանկը. պատռվածքը քեզ վրա»։ Դրա համար նրա անունը դրեց Փարես։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 27:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա Փարեսի որդիներից էր՝ առաջին ամսվա բանակի բոլոր զորավարների գլխավորը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առաջին ամսվա զորքի բոլոր հրամանատարների գլխավորը Փարեսի որդիներից մեկն էր։ |
Եվ հենց որ սա իր ձեռքը ետ քաշեց, ահա դուրս եկավ նրա եղբայրը։ Մանկաբարձն ասաց. «Ինչո՞ւ պատռեցիր ցանկը. պատռվածքը քեզ վրա»։ Դրա համար նրա անունը դրեց Փարես։
Առաջին ամսին առաջին դասի գլխավորն էր Զաբդիելի որդի Հեսբաամը. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։
Երկրորդ ամսվա դասի գլխավորն էր աքուքացի Դոդան։ Նրա դասի հրամանատարն էր Մակեղոթը։ Նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։
Նախ մեկնեցին Հուդայի որդիներն իրենց բանակի դրոշակով և իրենց գնդերով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Ամինադաբի որդի Նաասոնը։
Սրանք են Հուդայի որդիներն ըստ իրենց տոհմերի. Սելոմից սերեց Սելոմյանների տոհմը, Փարեսից՝ Փարեսյանների տոհմը, Զարայից՝ Զարայանների տոհմը։