Նրա որդուց՝ Սեմայիայից, ծնվեցին որդիներ, որոնք իշխաններ դարձան իրենց հոր տանը, որովհետև նրանք ուժեղ և քաջազուն մարդիկ էին։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սեմայիայի որդիները՝ Օթնի, Ռափայել, Օբեդ, Եղզաբաթ, Աքիով, Բենհայիլ, Եղիուս և Սամաքիա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սամեայի որդիները՝ Գոթնի, Ռափայել, Հովբեդ, Ելզաբեթ, Աքիու և իր եղբայրները, որոնք զորեղ մարդիկ էին, Ելիու, Սամաքիա և Իզբակոս։ |
Նրա որդուց՝ Սեմայիայից, ծնվեցին որդիներ, որոնք իշխաններ դարձան իրենց հոր տանը, որովհետև նրանք ուժեղ և քաջազուն մարդիկ էին։
Սրանք բոլորը Աբդեդոմի որդիներից էին. իրենք, իրենց որդիներն ու իրենց եղբայրները քաջազուն և զորավոր մարդիկ էին ծառայության համար։ Աբդեդոմի սերնդից՝ վաթսուներկու հոգի։
Կորխի որդու՝ Աբիասափի որդու՝ Կորեի որդի Սեղղումը և հորական տնից նրա եղբայրները՝ Կորխյանները, ծառայության գործի վրա խորանի դռան պահապաններն էին։ Նրանց հայրերը Տիրոջ բանակատեղիի մուտքի պահապաններն էին։