Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 23:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հաշվառման ենթարկվեցին ղևտացիները, այսինքն՝ երեսուն և ավելի տարիք ունեցողները, որոնց ամբողջ թիվը եղավ երեսունութ հազար հոգի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հաշվառման ենթարկվեցին երեսուն տարեկանից բարձր տարիք ունեցող ղևտացիները, և նրանց թիվը եղավ երեսունութ հազար։ |
Սրանք են Ղևիի որդիներն ըստ իրենց ազգատոհմերի, տոհմերի գլխավորներն ըստ իրենց մարդահամարի՝ յուրաքանչյուրին հաշվելով անվանապես, որոնք պաշտոնավարում էին Տիրոջ տան ծառայության մեջ՝ սկսած քսան տարեկանից,
Նաև ազգահամարում գրված երեք տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող տղաները, այսինքն՝ այն բոլորը, որոնք գալիս էին Տիրոջ տունը ամենօրյա ծառայության համար՝ իրենց պաշտոնի և իրենց դասի համեմատ։
«Այս լինի ղևտացիներին վերաբերող կանոնը. քսանհինգ տարեկան և բարձր եղողները կմտնեն ժողովի վրանում սպասավորություն կատարողների խմբի մեջ։