Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 23:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա հավաքեց Իսրայելի բոլոր իշխանավորներին, քահանաներին և ղևտացիներին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը հավաքեց Իսրայելի բոլոր իշխաններին, քահանաներին և ղևտացիներին։ |
Դավիթը ծերացել ու հագեցել էր իր ապրած օրերից, երբ իր որդի Սողոմոնին թագավոր կարգեց Իսրայելի վրա։
Հաշվառման ենթարկվեցին ղևտացիները, այսինքն՝ երեսուն և ավելի տարիք ունեցողները, որոնց ամբողջ թիվը եղավ երեսունութ հազար հոգի։
Դավիթը Երուսաղեմում հավաքեց Իսրայելի բոլոր իշխանավորներին, ցեղերի իշխաններին, թագավորին սպասարկող դասերի գլխավորներին, հազարապետներին, հարյուրապետներին, թագավորի ու նրա որդիների բոլոր ստացվածքների ու ինչքերի վերակացուներին, ներքինիներին, զորականներին և բոլոր քաջազուն մարդկանց։
Սրանք են պաշտոն կատարողներն ու նրանց որդիները. Կահաթյաններից՝ երգիչ Եմանը՝ որդին Հովելի՝ որդին Սամուելի՝
այն ժամանակ Հեսուն կանչեց ամբողջ Իսրայելին, այսինքն՝ նրա ծերերին, իշխաններին, դատավորներին և գլխավորներին ու ասաց նրանց. «Ես ծերացել և օրերս անց եմ կացրել։
Հեսուն Իսրայելի բոլոր ցեղերին հավաքեց Սյուքեմում և կանչեց Իսրայելի ծերերին, իշխաններին, դատավորներին ու գլխավորներին, և նրանք կանգնեցին Աստծու առաջ։